Զվարճանք

«Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրն առաջարկում է հրաշալի հնարավորություն հարմարավետ և զվարճալի հանգստի համար։ Այն ապահովում է բազմազան խաղային հարմարություններ, մանկական խաղահրապարակ, կազմակերպված սպորտային խաղեր և կենդանի զվարճանքներ՝ թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, բիլիարդ և մինի-գոլֆ։ Հետաքրքիր խաղային մեքենաները հնարավորություն կտան Ձեր երեխաներին հրաշալի ժամանակ անցկացնել  մեր հյուրանոցում։ Համոզվա՛ծ եղեք, Ձեր երեխաները ջերմորեն կընդունվեն այստեղ։ Արկածախնդիր հյուրերի համար «Պարկ Ռեզորթ Աղվերանն» առաջարկում է Պանդա պարկ, քառացիկլ, նետաձգարան, հեծանիվի վարձույթ, տյուբինգ, չմուշկներ և սահնակ։ Կազմակերպվում են նաև ջերմ երեկոներ խարույկի շուրջ։ «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցի կենսուրախ և փորձառու թիմը սպասում է Ձեզ և Ձեր ընտանիքին անցկացնելու սպորտային և ժամանցային խաղերով համեմված հաճելի հանգիստ մեր հյուրանոցում։